Գերմանիայի Բունդեսլիգայի 16-րդ տուրում Մյոնխենգլադբախի «Բորուսիան» տնային խաղում 4-0 հաշվով հաղթեց «Աուգսբուրգին»։
Տանտերերի հայտացուցակում էր Հայաստանի ազգային հավաքականի հարձակվող Հրանտ-Լեոն Ռանոսը, որը խաղաժամանակ չստացավ։
«Բորուսիան» 2026թ. առաջին հանդիպումն էր անցկացնում` 19 միավորով բարձրանալով 10-րդ տեղ։ «Աուգսբուրգը» 14 միավորով 15-րդն է։
Գերմանիայի Բունդեսլիգա, 16-րդ տուր
«Բորուսիա Մյոնխենգլադբախ» - «Աուգսբուրգ»` 4-0
Ջո Սքալի, 8, Կեյվին Դիքս, 20 (11մ), Հարիս Տաբակովիչ, 36, 61


