Գերմանիայի Բունդեսլիգայի 10-րդ տուրում Մյոնխենգլադբախի «Բորուսիան» արտագնա խաղում 0-0 հաշիվը գրանցեց «Լայպցիգի» հետ:
Հյուրերի կազմում կրկին խաղաժամանակ չստացավ Հայաստանի ազգային հավաքականի հարձակվող Հրանտ-Լեոն Ռանոսը, որը պահեստայինների կազմում էր:
«Լայպցիգը» 21 միավորով երկրորդն է, առաջատար Մյունխենի «Բավարիային» զիջում է 5 միավոր: «Բորուսիան» 14 միավորով 9-րդն է:
Գերմանիայի Բունդեսլիգա, 10-րդ տուր
«Լայպցիգ» - «Բորուսիա Մյոնխենգլադբախ»` 0-0