Գերմանիայի Բունդեսլիգայի 17-րդ տուրում Լևերկուզենի «Բայերն» ընդունեց «Մայնցին» և առավելության հասավ 1-0 հաշվով։
Տանտերերը հաղթեցին իսպանացի պաշտպան Ալեխանդրո Գրիմալդոյի` 48-րդ րոպեին տուգանայինից խփած շքեղ գոլի շնորհիվ։
Խաբի Ալոնսոյի գլխավորած թիմը բոլոր մրցաշարերում տարավ 10-րդ անընդմեջ հաղթանակը, միավորների քանակը հասցրեց 38-ի և երկրորդ տեղում է, «Մայնցը» 28 միավորով 5-րդն է։
Մյոնխենգլադբախի «Բորուսիան» հյուրընկալվելիս 1-5 հաշվով պարտվեց «Վոլֆսբուրգին»։
Հյուրերի կազմում հանդիպմանը հայտավորված էր Հայաստանի ազգային հավաքականի հարձակվող Հրանտ-Լեոն Ռանոսը, որը փոխարինման մտավ 81-րդ րոպեին։ 21-ամյա ֆուտբոլիստը ակումբի կազմում նախորդ հանդիպմանը մասնակցել էր 2024թ. հոկտեմբերի 4-ին։
«Բորուսիան» 24 միավորով 11-րդն է, «Վոլֆսբուրգը» 27 միավորով` 6-րդը։
Գերմանիայի Բունդեսլիգա, 17-րդ տուր
«Բայեր» - «Մայնց»` 1-0
Ալեխանդրո Գրիմալդո, 48
«Վոլֆսբուրգ» - «Բորուսիա Մյոնխենգլադբախ»` 5-1 (տեսանյութ)
Յոնաս Վինդ, 3, Յոաքիմ Մելյե, 60, Մաքսիմիլիան Առնոլդ, 75, Լուկաս Նմեչա, 84, 87 - Շիո Ֆուկուդա, 89


