Հայ հարձակվող Հրանտ-Լեոն Ռանոսը Մյոնխենգլադբախի «Բորուսիայի» կազմում հուլիսի 18-ին մասնակցել է «Էրցգեբիրգե Աուեի» դեմ նախամրցաշրջանային պատրաստության առաջին հանդիպմանը, որն ավարտվել է Բունդեսլիգան ներկայացնող ակումբի հաղթանակով՝ 3-0:
«Բորուսիան» բոլոր գոլերը խփել է առաջին խաղակեսում:
Հրանտ-Լեոն Ռանոսը փոխարինման է մտել երկրորդ կեսի մեկնարկում ու խաղադաշտում անցկացրել մնացած ժամանակահատվածը:
84-րդ րոպեին Ռանոսը մեն-մենակ է դուրս եկել մրցակցի դարպասապահի հետ, բայց չի կարողացել գրավել դարպասը:
«Բորուսիան» հաջորդ ընկերական խաղը կանցկացնի հուլիսի 22-ին՝ մրցելով ուկրաինական «Մետալիստ 1925»-ի դեմ:
Կարդացեք նաև՝