Գերմանիայի Բունդեսլիգայի առաջին տուրում Մյոնխենգլադբախի «Բորուսիան» սեփական դաշտում գոլազուրկ ոչ-ոքի գրանցեց 7 տարի անց բարձրագույն դիվիզիոն վերադարձած «Համբուրգի» հետ։
Տանտերերի հայտացուցակում էր Հրանտ-Լեոն Ռանոսը, սակայն հայ հարձակվողը մնաց պահեստայինների նստարանին։
Հանդիպումը «Ֆասթ Սպորտ 2»-ի ուղիղ եթերում էր։
Գերմանիայի Բունդեսլիգա, առաջին տուր
«Բորուսիա Մյոնխենգլադբախ» - «Համբուրգ»` 0-0
Բունդեսլիգայի հանդիպումները ցուցադրվում են «Ֆասթ Սպորտ» հեռուստաալիքների («Ֆասթ Սպորտ», «Ֆասթ Սպորտ 1», «Ֆասթ Սպորտ 2») ուղիղ եթերում: Բոլոր խաղերը հեռարձակվում են Fast TV հավելվածում (iOS, Android):


