Հայաստանի ազգային հավաքականի հարձակվող Հրանտ-Լեոն Ռանոսը, ամենայն հավանականությամբ, ձմեռային տրանսֆերային պատուհանի ժամանակ հեռանալու է Մյոնխենգլադբախի «Բորուսիայից»։
Sky Sports-ը գրում է, որ Բունդեսլիգա-2-ը ներկայացնող Դյուսելդորֆի «Ֆորտունան» հետաքրքրված է 21-ամյա ֆուտբոլիստի ծառայություններով և պատրաստ է վարձակալել նրան։ Ակումբները հայ հարձակվողի տեղափոխության հարցում բանակցում են։
Դեռ նախորդ ամռանը «Ֆորտունան» ցանկանում էր ձեռք բերել Ռանոսին, բայց գործարքը չկայացավ։ Ակումբը Բունդեսլիգա-2-ի ընթացիկ առաջնությունում 16 խաղում 26 միավոր է վաստակել և չորրորդ տեղում է։
Ռանոսը «Բորուսիայի» հետ գործող պայմանագիր ունի մինչև 2027 թ. հունիսի 30-ը։ Նա ակումբ է տեղափոխվել 2023 թ. ամռանը, 11 խաղում խփել 1 գոլ, կատարել 1 ասիստ։ Հարձակվողը նաև 6 գոլի ու 6 գոլային փոխանցման հեղինակ է դարձել մյոնխենգլադբախցիների երիտասարդական թիմում։