Logo

Ռասել Ուեսթբրուքը տեղափոխվել է «Լոս Անջելես Քլիպերս» (ֆոտո)

11:01 / 23.02.2023Բասկետբոլ
Պաշտոնական
Ռասել Ուեսթբրուք

Ամերիկացի բասկետբոլիստ Ռասել Ուեսթբրուքը տեղափոխվել է «Լոս Անջելես Քլիպերս», հայտնում է ակումբի մամուլի ծառայությունը:

«Քլիպերսն» Ուեսթբրուքի հետ պայմանագիր է կնքել եռակողմ գործարքի արդյունքում: Փետրվարի սկզբին «Յուտա Ջազը» 2017 թվականի NBA-ի ամենաարժեքավոր խաղացողին ձեռք էր բերել «Լոս Անջելես Լեյքերսից», որի կազմում 34-ամյա բասկետբոլիստը խաղացել էր 2021-2022 թվականներին:

Հիշեցնենք, որ Բասկետբոլի ազգային ասոցիացիայի (NBA) կանոնավոր առաջնության ընթացիկ մրցաշրջանում Ուեսթբրուքը մասնակցել է 52 հանդիպման, մեկ խաղում միջինը վաստակել 15,9 միավոր, գրանցել 6,2 ռեբաունդ և կատարել 7,5 արդյունավետ փոխանցում:

Ռասել Ուեսթբրուք

Մեզ կարող եք հետևել նաև Telegram-ում
fastnews-ads-banner

Հարցում

TV Ալիք

    Աղյուսակներ