Logo

Ռասելը Կանադայի Գրան պրիում տարվա առաջին հաղթանակը տարավ

23:54 / 15.06.2025Ֆորմուլա 1
null

«Մերսեդեսի» մրցարշավորդ Ջորջ Ռասելը հաղթեց Ֆորմուլա 1-ի Կանադայի Գրան պրին։ Բրիտանացի պիլոտն այս տարի առաջին հաղթանակը տարավ։

Ռասելը երկրորդ տեղը գրաված Մաքս Ֆերստապենին («Ռեդ Բուլ») գերազանցեց ընդամենը 0,228 վայրկյանով։ Մոնրեալում եզրագիծը երրորդը հատեց «Մերսեդեսի» մեկ այլ պիլոտ Կիմի Անտոնելին։ 18-ամյա իտալացին կարիերայում առաջին անգամ մրցանակային տեղ զբաղեցրեց։ Նա նույնպես չնչին տարբերությամբ պարտվեց Ռասելին` 1,014 վայրկյան։

Ընդհանուր հաշվարկը 198 միավորով գլխավորում է Օսկար Պիաստրին («Մաքլարեն»)։ Երկրորդը Պիաստրիի թիմակից Լանդո Նորիսն (176) է, իսկ առաջատար եռյակը եզրափակում է Ֆերսապենը (155)։ Ռասելը հաղթանակից հետո 136 միավորով չորրորդ տեղում է։

Կոնստրուկտորների գավաթի պայքարում առաջատարը 374 միավորով «Մաքլարենն» է, որին հաջորդում են «Մերսեդեսը» (199) և «Սկուդերիա Ֆերարին» (183)։

Հաջորդ Գրան պրին կկայանա հունիսի 29-ին Ավստրիայում` Շպիլբերգի մրցուղում։

Ֆորմուլա 1-ի որակավորման փուլերը և Գրան պրիները ցուցադրվում են «Ֆասթ Մեդիա»-ի հեռուստաալիքներով ու Fast TV հավելվածում (iOSAndroid)։ 

Մեզ կարող եք հետևել նաև Telegram-ում
fastnews-ads-banner

Հարցում

TV Ալիք

    Աղյուսակներ