Logo

Ռեշֆորդի հետ պայմանագրի երկարաձգումն առաջնահերթություն է ՄՅՈՒ-ի համար

Հեղինակ
Գևորգ Մովսիսյան
13:01 / 12.01.2022ՍՊՈՐՏ

Անգլիական «Մանչեսթեր Յունայթեդը» մտադիր է երկարաձգել պայմանագիրը հարձակվող Մարկուս Ռեշֆորդի հետ։ 

Դա առաջնային խնդիր է ակումբի ղեկավարության համար՝ հաղորդում է ESPN-ը՝ հղում կատարելով սեփական աղբյուրներին։ «Յունայթեդի» հետ 24-ամյա ֆուտբոլիստի գործող համաձայնագրի ժամկետը նախատեսված է մինչև 2023 թվականի հունիսը:

Պայմանագրում նախատեսված է համագործակցությունը մեկ տարով երկարաձգելու տարբերակ, որից էլ ակումբը պատրաստվում է օգտվել։ Նշվում է, որ փաստաթղթի թարմացմանը չի անդրադառնա անգամ այն հանգամանքը, որ ակումբի մարզչական կազմը մտահոգված է ֆուտբոլիստի վատ մարզավիճակով։ Ակումբը պատրաստ է խաղացողին ժամանակ հատկացնել՝ անցյալ տարվա օգոստոսին տարած վիրահատությունից վերականգնվելու համար։

Ընթացիկ մրցաշրջանում Ռեշֆորդը 11 խաղ է անցկացրել անգլիական Պրեմիեր լիգայում՝ դառնալով 2 գոլի և 1 արդյունավետ փոխանցման հեղինակ։

Մեզ կարող եք հետևել նաև Telegram-ում
fastnews-ads-banner

Հարցում

Աղյուսակներ

Հայաստան, Պրեմիեր Լիգա