«Կաստիլյայի» գլխավոր մարզիչ Ռաուլը հրաժարվել է գլխավորել «Էսպանյոլը», հայտնում է Marca-ն:
Չնայած կատալոնական ակումբի գործադրած ջանքերին՝ «Ռեալի» լեգենդար ֆուտբոլիստը հայտնել է, որ ցանկանում է շարունակել աշխատանքը «սերուցքայինների» համակարգում:
«Արքայական ակումբի» ղեկավարությունը հույս ունի, որ Կառլո Անչելոտիի հեռանալուց հետո Ռաուլը կստանձնի գլխավոր թիմի ղեկը:
45-ամյա նախկին ֆուտբոլիստը մադրիդյան գրանդի գույները պաշտպանել է 1994-2010 թվականներին:


