Ռաուլ Ալբիոլը պայմանագիր է կնքել «Պիզայի» հետ, հայտնում է իտալական ակումբի պաշտոնական կայքը:
39-ամյա կենտրոնական պաշտպանն Ա Սերիայում խաղալու հսկայական փորձ ունի: Իսպանացին 2014-2019 թվականներին խաղացել է «Նապոլիում»` նվաճելով Իտալիայի գավաթը և Սուպերգավաթը:
2019 թվականից Ալբիոլը ներկայացնում էր «Վիլյառեալը»: Պաշտպանը, որը «Պիզային» է միացել ազատ գործակալի կարգավիճակում, նախորդ մրցաշրջանի երկրորդ հատվածը բաց է թողել վնասվածքի պատճառով:
Ա Սերիայի նորեկ «Պիզան» 2025/26 մրցաշրջանի առաջին տուրում հյուրընկալվելիս 1-1 հաշվով ոչ-ոքի է գրանցել «Ատալանտայի» հետ, իսկ երկրորդ տուրում տանը 0-1 հաշվով պարտվել է «Ռոմային»:
Ա Սերիայի հանդիպումները ցուցադրվում են «Ֆասթ Սպորտ» հեռուստաալիքների («Ֆասթ Սպորտ», «Ֆասթ Սպորտ 1», «Ֆասթ Սպորտ 2») ուղիղ եթերում: Բոլոր խաղերը հեռարձակվում են Fast TV հավելվածում (iOS, Android):


