Logo

Ռաուլ Ասենսիոյի ապագայի վերաբերյալ կա հստակ որոշում

14:39 / 19.03.2025Ֆուտբոլ
null

Մադրիդի «Ռեալի» պաշտպան Ռաուլ Ասենսիոն երկարաձգելու է պայմանագիրն ակումբի հետ, հայտնում է Ֆաբրիցիո Ռոմանոն

Ակումբն ու ֆուտբոլիստը դեռևս դեկտեմբերից բանակցություններ են վարում նոր համաձայնագրի շուրջ: Առաջիկա ամիսներին կողմերը կհասնեն վերջնական համաձայնության: Գործող պայմանագիրն ուժի մեջ է մինչև 2026 թվականի ամառը: 

Ռաուլ Ասենսիոն ցանկանում է մնալ «Ռեալում» ու հաջողության հասնել իր սիրելի ակումբի հետ: Թիմի մարզչական շտաբի ներկայացուցիչները ևս ուրախ են նրա առաջընթացով և ուզում են, որ նա մնա Մադրիդում: 

22-ամյա իսպանացին վերջերս առաջին անգամ հրավիրվել է Իսպանիայի ազգային հավաքական: 

Մեզ կարող եք հետևել նաև Telegram-ում
fastnews-ads-banner

Հարցում

TV Ալիք

    Աղյուսակներ