Logo

Ռաուլ Խիմենեսը տեղափոխվեց «Ֆուլհեմ»

11:02 / 26.07.2023• Ֆուտբոլ
Պաշտոնական
null

Մեքսիկացի հարձակվող Ռաուլ Խիմենեսն անգլիական «Վուլվերհեմփթոնից» տեղափոխվել է «Ֆուլհեմ»: 32-ամյա ֆուտբոլիստը կնքել է 2 տարվա պայմանագիր՝ 12 ամսով երկարաձգելու հնարավորությամբ:

«Ինձ համար իրոք կարևոր էր այստեղ գալը: Կփորձեմ անել ամեն հնարավորն իմ ուժերի սահմանում: Ես ուրախ եմ այստեղ լինելու կապակցությամբ: Կփորձեմ անել ամեն ինչ, որպեսզի շարունակեմ գոլեր խփել Պրեմիեր լիգայում»,- Խիմենեսի խոսքը մեջբերում է լոնդոնյան ակումբի մամուլի ծառայությունը:

Հիշեցնենք, որ Խիմենեսը 2018 թվականին Լիսաբոնի «Բենֆիկայից» էր տեղափոխվել «Վուլվերհեմփթոն», որի կազմում 2022/23 մրցաշրջանում մասնակցել էր 20 հանդիպման, դարձել 1 գոլի հեղինակ: Transfermarkt-ը 6 միլիոն եվրո է գնահատում նրա տրանսֆերային արժեքը:

Մեզ կարող եք հետևել նաև Telegram-ում
fastnews-ads-banner

Հարցում

TV Ալիք

    Աղյուսակներ