«Լիվերպուլի» կիսապաշտպան Ռայան Գրավենբերխը ճանաչվել է Անգլիայի Պրեմիեր լիգայի 2024/25 մրցաշրջանի լավագույն երկտասարդ ֆուտբոլիստ, հայտնում է առաջնության պաշտոնական կայքը։
Նիդերլանդցի ֆուտբոլիստն ավարտվող մրցաշրջանում Պրեմիեր լիգայի 36 խաղում 4 ասիստ է կատարել։
23-ամյա Գրավենբերխը քվեարկության արդյունքում առաջ է անցել Լիեմ Դելափից («Իփսվիչ Թաուն»), Էնթոնի Էլանգայից («Նոթինգհեմ Ֆորեսթ»), Դին Հաուսենից («Բորնմութ»), Քոուլ Պալմերից («Չելսի»), Ժոաո Պեդրոյից («Բորնմութ»), Մորգան Ռոջերսից («Ասթոն Վիլա») և Ուիլյամ Սալիբայից («Արսենալ»)։
Պրեմիեր լիգայի լավագույն ֆուտբոլիստը նույնպես «Լիվերպուլից» է` Մոհամեդ Սալահը։