«Մանչեսթեր Սիթին» ձեռք է բերել «Լիոնի» կիսապաշտպան Ռայան Շերկիին, հայտնում է «Քաղաքաբնակների» պաշտոնական կայքը։
Կողմերը պայմանագիր են կքնել, որը կգործի մինչև 2030թ. հունիսի 30-ը ներառյալ։ Անգլիական գրանդը 21-ամյա ֆուտբոլիստի տեղափոխության համար կվճարի 36,5+6 միլիոն եվրո։ «Լիոնը» նաև 15 տոկոս մասնաբաժին կունենա Շերկիի տրանսֆերային իրավունքի հաջորդ վաճառքից։
Ռայան Շերկին 2024/25 մրցաշրջանում 44 խաղում 12 գոլ է խփել, կատարել 20 ասիստ։