Logo

Ռայսի դուբլը կամային հաղթանակ պարգևեց «Արսենալին»

23:22 / 03.01.2026Ֆուտբոլ
null

Անգլիայի Պրեմիեր լիգայի 20-րդ տուրում առաջատար Լոնդոնի «Արսենալը» 3-2 հաշվով կամային հաղթանակ տարավ «Բորնմութի» դեմ արտագնա խաղում:

Միկել Արտետայի գլխավորած թիմից հաղթական դուբլ գրանցեց Դեկլան Ռայսը, մեկ գոլ էլ խփեց Գաբրիել Մագալյաեսը:

«Արսենալը» 48 միավորով առաջին տեղում է, 6 միավորով է առաջ ժամեր առաջ երկրորդ տեղ բարձրացած «Ասթոն Վիլայից», 7 միավորով` երրորդ տեղում գտնվող «Մանչեսթեր Սիթիից», որն այս տուրում կընդունի Լոնդոնի «Չելսիին»: «Բորնմութը» 23 միավորով 15-րդն է:

Անգլիայի Պրեմիեր լիգա, 20-րդ տուր

«Բորնմութ» - «Արսենալ»` 2-3

Էվանիլսոն, 10, Էլի Ժունիոր Կրուպի, 76 - Գաբրիել, 16, Դեկլան Ռայս, 54, 71

Անգլիայի Պրեմիեր լիգայի հանդիպումները ցուցադրվում են «Ֆասթ Սպորտ» հեռուստաալիքների («Ֆասթ Սպորտ», «Ֆասթ Սպորտ 1», «Ֆասթ Սպորտ 2») ուղիղ եթերում: Բոլոր խաղերը հեռարձակվում են Fast TV հավելվածում (iOSAndroid

Մեզ կարող եք հետևել նաև Telegram-ում
fastnews-ads-banner

Հարցում

TV Ալիք

    Աղյուսակներ