«Ռայո Վալյեկանոյի» գլխավոր մարզիչ Ինիգո Պերեսը խոսել է Իսպանիայի Լա լիգայի 24-րդ տուրի «Բարսելոնայի» դեմ կայանալիք հանդիպման մասին, հայտնում է է Diario Sport-ը:
«Կարծում եմ` մենք կարող ենք հաղթել «Բարսելոնային». սրանք դատարկ խոսեքեր չեն։ Եթե այլ բան զգայի, ապա կասեի: Մենք կարող ենք հաղթել, բայց պետք է գիտակցել, որ սա ամենաբարդ արտագնա խաղերից է, եթե ոչ ամենաբարդը։ Հուսով ենք` նրանք ամբողջ ուժով չեն խաղա, բայց դա պայմանավորված է միայն մեր խաղով։ Պետք է ձգտենք կատարելության»,- ասել է 37-ամյա մասնագետը։
«Բարսելոնա» - «Ռայո Վալյեկանո» հանդիպումը կկայանա փետրվարի 17-ին, Երևանի ժամանակով կմեկնարկի 00:00-ին և կլինի Fast Sports հեռուստաալիքի ուղիղ եթերում։ «Բլաուգրանան» հաղթանակի դեպքում 51 միավորով կգլխավորի մրցաշարային աղյուսակը։


