Սերբիայի Նովի Սադ քաղաքում ընթացող հունահռոմեական ոճի ըմբշամարտի մինչև 23 տարեկանների աշխարհի առաջնությունում Ռազմիկ Քուրդյանը (130կգ) դարձավ արծաթե մեդալակիր։
23-ամյա ըմբիշը եզրափակիչում 0-8 հաշվով պարտվեց Ֆարդին Հեդայաթիին (Իրան)։
Քուրդյանը պայքարն սկսել էր հոկտեմբերի 20-ին` եզրափակիչի ճանապարհին հաղթելով Իլյա Շեմչուկին (Բելառուս, 4-3), Արթուր Սարգսյանին (Չեխիա, 3-2) և Ալեքսանդր Մելեխովին (Ռուսաստան, 5-1)։
Կարդացեք նաև`


