Իսպանիայի Արքայական գավաթի խաղարկության կիսաեզրափակիչի առաջին խաղում Մադրիդի «Ռեալը» կընդունի կատալոնական «Բարսելոնային»։
Իսպանիայի առաջատար պարբերականները ներկայացրել են հավանական մեկնարկային կազմերը։
Մադրիդյան Marca-ն ու կատալոնական Sport.es-ը կարծում են, որ «Արքայական ակումբը» դաշտ դուրս կգա հետևյալ մեկնարկային կազմով․ Կուրտուա, Կարվախալ, Ռյուդիգեր, Միլիտաո, Նաչո, Չուամենի, Կրոս, Մոդրիչ, Վալվերդե, Վինիսիուս, Բենզեմա։

«Բարսելոնայի» մեկնարկային կազմում Marca-ն ընդգրկել է Սերժի Ռոբերտոյին, իսկ Sport.es-ը՝ Ֆրենկ Կեսիեին։ Մյուս ֆուտբոլիստների հարցում պարբերականները համակարծիք են․ Տեր Շտեգեն, Արաուխո, Կունդե, Կրիստենսեն, Բալդե, Բուսկետս, Ռոբերտո/Կեսիե, Դե Յոնգ, Ռաֆինիա, Գավի, Ֆերան Տորես։


Հիշեցնենք, որ «Ռեալ» - «Բարսելոնա» հանդիպումը տեղի կունենա մարտի 2-ին և կմեկնարկի Երևանի ժամանակով կեսգիշերին: Մյուս կիսեզրափակիչի առաջին խաղում «Օսասունան» 1-0 հաշվով հաղթել է Բիլբաոյի «Աթլետիկին»։


