«Ռեալ» - «Բարսելոնա» Դալասում կայանալիք ընկերական հանդիպման տոմսերն արժեն 205-ից 3200 եվրո, հայտնում է AS-ը:
Տոմսի միջին գինը 500 եվրո է:
Հիշեցնենք, որ Մադրիդի «Ռեալն» ու կատալոնական «Բարսելոնան» կմրցեն Soccer Champions Tour ընկերական մրցաշարի ընթացքում, որին կմասնակցեն նաև անգլիական «Մանչեսթեր Յունայթեդը» և «Արսենալը», իտալական «Միլանն» ու «Յուվենտուսը»:
«Ռեալ» - «Բարսելոնա» խաղը կկայանա հուլիսի 29-ին՝ Երևանի ժամանակով կեսգիշերին, «АТ&Т» ստադիոնում, որը տեղավորում է 80000 հանդիսական:


