Մադրիդի «Ռեալը» պատրաստ է բաժանվել Էդեն Ազարից՝ հաղորդում է Marca-ն։
«Արքայական ակումբի» գլխավոր մարզիչ Կառլո Անչելոտին չի ապավինում բելգիացուն, որը բաց է թողել Իսպանիայի Սուպերգավաթի շրջանակում «Բարսելոնայի» ու Բիլբաոյի «Ատլետիկի» դեմ խաղերը։
Չի բացառվում, որ 31-ամյա ֆուտբոլիստը հեռանա այս ձմեռ, սակայն նրա բարձր աշխատավարձը, հնարավոր է, բարդացնի նոր ակումբ գտնելու գործընթացը։
Այս տարի «Ռեալի» 5 հանդիպումներում Ազարը միայն մեկ անգամ է ընդգրկվել մեկնարկային կազմում։ Եվս մեկ անգամ մտել է փոխարինման, իսկ 3 խաղում մնացել է պահեստայինների նստարանին: Նա «Ռեալում» է 2019 թվականից և 43 խաղում դարձել է 4 գոլի հեղինակ։