Logo

«Ռեալը» համաձայնության է հասել Կուբոյի տեղափոխության հարցում

Հեղինակ
Ալբերտ Շահինյան
18:07 / 17.07.2022• ՍՊՈՐՏ
null

«Ռեալի» կիսապաշտպան Տակեֆուսա Կուբոն, ամենայն հավանականությամբ, կարիերան կշարունակի «Ռեալ Սոսյեդադում»;

Marca-ի հաղորդմամբ՝ կողմերը համաձայնության են հասել ճապոնացու տեղափոխության հարցում: «Սերուցքայինները» բասկյան թիմին վաճառելու են ճապոնացու տրանսֆերային իրավունքի միայն 50%-ը, ինչպես նաև պահպանելու են հետգնման հնարավորություն առաջիկա 5 տարիների ընթացքում: 

2021/22 մրցաշրջանը Կուբոն վարձակալական հիմունքներով անցկացրեց «Մալյորկայում»՝ Լա լիգայի 27 խաղում խփելով ընդամենը 1 գոլ:
 

Մեզ կարող եք հետևել նաև Telegram-ում
fastnews-ads-banner

Հարցում

TV Ալիք

    Աղյուսակներ