Իսպանիայի Լա լիգայի 18-րդ տուրում գործող չեմպիոն Մադրիդի «Ռեալը» սեփական դաշտում կմրցի «Սևիլիայի» դեմ։ Հայտնի են մեկնարկային կազմերը։
«Ռեալ». Կուրտուա, Վասկես, Ռյուդիգեր, Չուամենի, Կամավինգա, Վալվերդե, Սեբալյոս, Բելինգեմ, Դիաս, Ռոդրիգո, Մբապե։
«Սևիլիա». Ֆերնանդես, Բադե, Կարմոնա, Սալաս, Սանչես, Գուդել, Սամբի Լոկոնգա, Ագումե, Իդումբո, Ռոմերո, Լուկեբակիո։
«Ռեալ» - «Սևիլիա» հանդիպումը Երևանի ժամանակով կմեկնարկի 19:15-ին, կլինի Fast Sports-ի ուղիղ եթերում։