Logo

«Ռեալ Օվիեդոն» 24 տարվա ընդմիջումից հետո հաղթանակ տարավ Լա լիգայում

22:59 / 30.08.2025Ֆուտբոլ
null

«Ռեալ Օվիեդոն» 2001 թվականի մայիսից հետո առաջին հաղթանակը տարավ Իսպանիայի Լա լիգայում:

«Ռեալ Սոսյեդադի» դեմ Լա լիգայի երրորդ տուրի տնային խաղում «Օվիեդոն» հաղթեց 1-0 հաշվով: Միակ գոլը խփեց թիմի նորեկներից բելգիացի կիսապաշտպան Լեանդեր Դենդոնկերը:

«Ռեալ Սոսյեդադի» պահեստայինների կազմում էր կիսապաշտպան Արսեն Զախարյանը, որը կրկին խաղաժամանակ չստացավ:

Ի դեպ, «Օվիեդոն» նախորդ անգամ Լա լիգայում հաղթել էր կատալոնական «Բարսելոնային» (կրկին 1-0 հաշվով):

«Ռեալ Օվիեդոն» երեք միավորով 14-րդն է, «Ռեալ Սոսյեդադը»` երկու միավորով 15-րդը:

Իսպանիայի Լա լիգա, երրորդ տուր

«Ռեալ Օվիեդո» - «Ռեալ Սոսյեդադ»` 1-0

Լեանդեր Դենդոնկեր, 40

Տեսանյութը դիտելու համար անցեք YouTube տանող հղումով:

Լա լիգայի հանդիպումները ցուցադրվում են «Ֆասթ Սպորտ» հեռուստաալիքների («Ֆասթ Սպորտ», «Ֆասթ Սպորտ 1», «Ֆասթ Սպորտ 2») ուղիղ եթերում: Բոլոր խաղերը հեռարձակվում են Fast TV հավելվածում (iOSAndroid):

Մեզ կարող եք հետևել նաև Telegram-ում
fastnews-ads-banner

Հարցում

TV Ալիք

    Աղյուսակներ