Logo

«Ռեալ Օվիեդոն» նոր գլխավոր մարզիչ ունի

00:17 / 10.10.2025Ֆուտբոլ
Պաշտոնական
null

Իսպանական «Ռեալ Օվիեդոն» հայտարարել է Լուիս Կարիոնին գլխավոր մարզչի պաշտոնում նշանակելու մասին: Կատալոնացի մասնագետը թիմը կգլխավորի մինչև մրցաշրջանի ավարտը:

Կարիոնն «Օվիեդոն» գլխավորել էր նաև 2023/24 մրցաշրջանում: Այս ժամանակ թիմը հասել էր Սեգունդայի փլեյ-օֆֆ, սակայն չէր նվաճել Լա լիգայի ուղեգիր:

Ավելի վաղ Լա լիգայի նորեկը հայտարարել էր Վելկո Պաունովիչի հեռացման մասին։

«Ռեալ Օվիեդոն» Լա լիգայի 2025/26 մրցաշրջանի մեկնարկային 8 տուրից հետո վաստակել է 6 միավոր և 17-րդ տեղում է:

Լա լիգայի հանդիպումները ցուցադրվում են «Ֆասթ Սպորտ» հեռուստաալիքների («Ֆասթ Սպորտ», «Ֆասթ Սպորտ 1», «Ֆասթ Սպորտ 2») ուղիղ եթերում: Բոլոր խաղերը հեռարձակվում են Fast TV հավելվածում (iOSAndroid):

Մեզ կարող եք հետևել նաև Telegram-ում
fastnews-ads-banner

Հարցում

TV Ալիք

    Աղյուսակներ