Չեմպիոնների լիգայի խմբային փուլի երրորդ տուրում Մադրիդի «Ռեալը» կընդունի Դոնեցկի «Շախտյորին»:
ՈւԵՖԱ-ի պաշտոնական կայքը ներկայացրել է թիմերի հավանական մեկնարկային կազմերը:
«Ռեալ». Լունին, Կարվախալ, Միլիտաո, Ռյուդիգեր, Մենդի, Վալվերդե, Չուամենի, Կրոս, Ռոդրիգո, Վինիսիուս, Բենզեմա:
«Շախտյոր». Տրիբուն, Լուկաս Թեյլոր, Բոնդար, Մատվիենկո, Կոնոպլյա, Ստեպանենկո, Զուբկով, Բոնդարենկո, Սուդակով, Մուդրիկ, Սիկան:
«Ռեալ» - «Շախտյոր» խաղը կկայանա հոկտեմբերի 5-ին ու կմեկնարկի Երևանի ժամանակով 23:00-ին:
Հիշեցնենք, որ «Արքայական ակումբը» Չեմպիոնների լիգայի գործող հաղթողն է:


