Logo

«Բարսելոնայի» արտագնա հաղթանակն ու Լևանդովսկիի դուբլը (տեսանյութ)

Հեղինակ
Գևորգ Մովսիսյան
01:52 / 22.08.2022• Վիդեո
Բարսելոնա-Ռեալ Սոսյեդադ-2022

Իսպանիայի Լա լիգայի 2-րդ տուրում կատալոնական «Բարսելոնան» Սան Սեբաստյանում մրցեց «Ռեալ Սոսյեդադի» հետ ու վստահ հաղթանակի հասավ 4-1 հաշվով:

Հանդիպման առաջին րոպեին Լա լիգայում իր մեկնարկային գոլը խփեց «Բարսելոնայի» նորեկ, լեհ հարձակվող Ռոբերտ Լևանդովսկին, որը նաև դուբլ ձևակերպեց: Օգոստոսի 21-ին ծննդյան 34-րդ տարեդարձը նշող Լևանդովսկին կատարեց նաև գոլային փոխանցում: Լեգենդար բրազիլացի հարձակվող Ռոնալդոյից և իսպանացի Խուլիո Սալինասից հետո Լևանդովսկին կատալոնական ակումբի երրորդ ֆուտբոլիստն է, որը դուբլի հեղինակ է դառնում իր ծննդյան օրը։

Խփած գնդակով աչքի ընկան նաև «Բարսելոնայի» ֆրանսիացի հարձակվող Ուսման Դեմբելեն, իսպանացի հարձակվող Անսու Ֆատին ու «Ռեալ Սոսյեդադի» շվեդ հարձակվող Ալեքսանդր Իսակը: Անսու Ֆատին աչքի ընկավ նաև 2 գոլային փոխանցումով, ընդ որում՝ նա փոխարինման էր դուրս եկել 64-րդ րոպեին:

«Բարսելոնան» վաստակած միավորների քանակը հասցրեց 4-ի և բարձրացավ 5-րդ տեղ։ «Ռեալ Սոսյեդադը» 3 միավորով 10-րդն է:

Հաջորդ տուրում Չավիի գլխավորած թիմն օգոստոսի 28-ին կընդունի «Վալյադոլիդին», «Ռեալ Սոսյեդադն» օգոստոսի 27-ին կհյուրընկալվի «Էլչեին»:

Լա լիգա, 2-րդ տուր

«Ռեալ Սոսյեդադ» - «Բարսելոնա»՝ 1-4

Ալեքսանդր Իսակ, 6 - Ռոբերտ Լևանդովսկի, 1, 68, Ուսման Դեմբելե, 66, Անսու Ֆատի, 79

Մեզ կարող եք հետևել նաև Telegram-ում
fastnews-ads-banner

Հարցում

TV Ալիք

    Աղյուսակներ