Իսպանիայի Լա լիգայի 16-րդ տուրում «Ռեալ Սոսիեդադը» մրցակցի դաշտում 3-0 հաշվով առավելության հասավ «Լեգանեսի» նկատմամբ։
Իմանոլ Ալգուասիլի գլխավորած թիմի գոլերից մեկը խփեց Իսպանիայի ազգային հավաքականի կիսապաշտպան Միկել Օյարսաբալը։
Սան Սեբաստիանը ներկայացնող թիմից հերթական հանդիպումը բաց թողեց հայ կիսապաշտպան Արսեն Զախարյանը, որն օգոստոսից ապաքինվում է վնասվածքից։
Բասկյան ակումբը երկրորդ անընդմեջ հաղթանակը տարավ, միավորների քանակը հասցրեց 24-ի և բարձրացավ 6-րդ տեղ։ «Լեգանեսը» 15 միավորով 15-րդն է։
Իսպանիայի Լա լիգա, 16-րդ տուր
«Լեգանես» - «Ռեալ Սոսիեդադ»` 0-3
Բրաիս Մենդես, 14, Անդեր Բարենեչեա, 78, Միկել Օյարսաբալ, 90+2