Logo

«Ռեալ Սոսյեդադը» 88-րդ րոպեին բաց թողեց հաղթանակը հետնապահի դեմ խաղում

00:55 / 15.04.2024Ֆուտբոլ
null

Բասկյան «Ռեալ Սոսյեդադն» Իսպանիայի Լա լիգայի 31-րդ տուրի նախավերջին խաղում ընդունեց հետնապահ «Ալմերիային» և 88-րդ րոպեին բաց թողեց հաղթանակը՝ 2-2:

Տանտերերի կազմում գոլի հեղինակ դարձան հարձակվողներ, սուրինամցի Շերալդո Բեքերն ու իսպանացի Միկել Օյարսաբալը: «Ռեալ Սոսյեդադի» կազմում մեկնարկից խաղադաշտ դուրս եկավ Ռուսաստանի հավաքականի կիսապաշտպան Արսեն Զախարյանը, որը փոխարինվեց 89-րդ րոպեին:

«Ռեալ Սոսյեդադը» 50 միավորով մնաց 6-րդ տեղում, 7 միավոր է զիջում 5-րդ տեղում գտնվող Բիլբաոյի «Աթլետիկին»: «Ալմերիան» 14 միավորով վերջին տեղում է:

Իսպանիայի Լա լիգա, 31-րդ տուր

«Ռեալ Սոսյեդադ» - «Ալմերիա»՝ 2-2

Շերալդո Բեքեր, 32, Միկել Օյարսաբալ, 59 - Ադրիան Էմբարբա, 30, 88 (11մ)

Հեռացում՝ Իգոր Սուբելդիա, 86 («Ռեալ Սոսյեդադ»)

Մեզ կարող եք հետևել նաև Telegram-ում
fastnews-ads-banner

Հարցում

TV Ալիք

    Աղյուսակներ