Logo

«Ռեալ Սոսյեդադը» հաղթեց և ամրապնդվեց չորրորդ տեղում

23:27 / 23.05.2023Ֆուտբոլ
null

Իսպանիայի Լա լիգայի 36-րդ տուրում «Ռեալ Սոսյեդադն» ընդունեց «Ալմերիային» և հաղթեց 1-0 հաշվով: Խաղի միակ գոլն առաջին խաղակեսին ավելացված ժամանակի չորրորդ րոպեին խփեց բասկյան թիմի ճապոնացի եզրային հարձակվող Տակեֆուսա Կուբոն:

«Ռեալ Սոսյեդադն» Իսպանիայի առաջնության ընթացիկ մրցաշրջանի ավարտից երկու տուր առաջ 68 միավորով չորրորդն է, 8 միավորով է գերազանցում 5-րդ տեղում գտնվող «Վիլյառեալին», որը մեկ խաղ պակաս է անցկացրել: «Ալմերիան» 39 միավորով 15-րդն է:

Իսպանիայի Լա լիգա, 36-րդ տուր

«Ռեալ Սոսյեդադ» - «Ալմերիա»՝ 1-0 (տեսանյութ)

Տակեֆուսա Կուբո, 45+4 

Հեռացում՝ Լուիս Խավիեր Սուարես, 36 («Ալմերիա»)

Մեզ կարող եք հետևել նաև Telegram-ում
fastnews-ads-banner

Հարցում

TV Ալիք

    Աղյուսակներ