Logo

«Ռեալի» 2 առանցքային խաղացող վնասվածք է ստացել

18:28 / 09.01.2023Ֆուտբոլ
null

Մադրիդի «Ռեալը» պաշտոնապես հայտնել է ավստրիացի պաշտպան Դավիդ Ալաբայի և ֆրանսիացի կիսապաշտպան Օրելյեն Չուամենիի վնասվածքների մասին։

Երկու ֆուտբոլիստների մոտ էլ ախտորոշվել է սրունքի հատվածի մկանային վնասվածք։ Վերականգման ժամկետներ չի նշվում։

Իսպանիայի ընթացիկ առաջնությունում 30-ամյա Ալաբան մասնակցել է 16 խաղի, դարձել 1 գոլի ու 3 ասիստի հեղինակ։ 22-ամյա Չուամենին 14 խաղում կատարել է 2 գոլային փոխանցում։ «Ռեալը» երկրորդն է Լա լիգայում և 3 միավոր է զիջում առաջատար կատալոնական «Բարսելոնային»։

Մեզ կարող եք հետևել նաև Telegram-ում
fastnews-ads-banner

Հարցում

Աղյուսակներ

Հայաստան, Պրեմիեր Լիգա