Logo

«Ռեալի» 3-րդ թեկնածուն՝ Մբապեից և Հալանդից հետո․ Իսպանիայի չեմպիոնը մտադիր է ամրապնդել առջևի գիծը

Հեղինակ
Արման Աբելյան
00:00 / 08.01.2021ՍՊՈՐՏ
florentino perez declaracion 1255384564 14305836 1280x720 1 - «Ռեալի» 3-րդ թեկնածուն՝ Մբապեից և Հալանդից հետո․ Իսպանիայի չեմպիոնը մտադիր է ամրապնդել առջևի գիծը
Խաղի մանրամասները

տուր

01 Հունվար 1970 - 19:32

-

-

Մադրիդի «Ռեալը» հետաքրքրված է «Տոտենհեմի» հարձակողական ոճի կիսապաշտպան Հյոն Մին Սոնի ծառայություններով:

Ինչպես հաղորդում է OK Diario-ն, 28-ամյա ֆուտբոլիստն Անգլիայում արդյունավետ ելույթների շնորհիվ զգալիորեն բարձրացրել է իր գնահատականն «Արքայական ակումբի» ղեկավարության աչքերում: Հարավկորեացին ներկա պահին 3-րդ տեղն է զբաղեցնում մադրիդցիների՝ հարձակման գիծն ուժեղացնելու թեկնածուների ցուցակում: «Ռեալը» նրանից բարձր է գնահատում միայն Էրլինգ Հալանդին («Բորուսիա Դորտմունդ») և Կիլիան Մբապեին (ՊՍԺ): Առաջնահերթ տարբերակը դեռևս համարվում է ֆրանսիացու տրանսֆերի գնումը:

newFile 2 960x640 - «Ռեալի» 3-րդ թեկնածուն՝ Մբապեից և Հալանդից հետո․ Իսպանիայի չեմպիոնը մտադիր է ամրապնդել առջևի գիծը

Չեմպիոնների լիգայի 13-ակի գավաթակրի համար Սոնի հետ առաջնահերթության մոտավորապես նույն մակարդակի վրա են գտնվում նաև Սադիո Մանեն («Լիվերպուլ»), Ջեյդոն Սանչոն («Բորուսիա Դորտմունդ») ու հարավկորեացու ակումբակից Հարի Քեյնը:

Սոնը Պրեմիեր լիգայի ընթացիկ առաջնությունում մասնակցել է 16 հանդիպման (բոլոր դեպքերում՝ մեկնարկային կազմում)՝ դառնալով 12 գոլի և 5 արդյունավետ փոխանցման հեղինակ:

«Բորուսիայում» ասել են՝ երբ և որ ակումբ կտեղափոխվի Հալանդը

Միացի՛ր հայկական ամենասպորտային Instagram-ին:


Մեզ կարող եք հետևել նաև Telegram-ում
fastnews-ads-banner

Հարցում

TV Ալիք

    Աղյուսակներ