Բրազիլական «Պալմեյրասի» հարձակվող Էնդրիկը, որը 2024 թվականին կդառնա Մադրիդի «Ռեալի» ֆուտբոլիստ, Կատարում ընթացող աշխարհի առաջնության կիսաեզրափակիչում կայացած Արգենտիննա - Խորվաթիայի (3-0) խաղից հետո Թվիթերում հիացական գրառում է արել ֆրանսիական ՊՍԺ-ի հարձակվող Լիոնել Մեսիի ելույթի մասին:
«Մեսին խենթ է: Ի՞նչ էր սա»,- գրել է Էնդրիկը ու քիչ անց ջնջել գրառումը:
Ավելի վաղ հաղորդվում էր, որ 16-ամյա Էնդրիկի տեղափոխության դիմաց «Ռեալը» կվճարի 60+12 միլիոն եվրո: Տրանսֆերը կկայանա 2024 թվականին, երբ ֆուտբոլիստը դառնա 18 տարեկան:
Հիշեցնենք, որ Լիոնել Մեսին կարիերան մեծ մասն անցկացրել է կատալոնական «Բարսելոնայում», որը Մադրիդի «Ռեալի» գլխավոր մրցակիցն է: Խորվաթիայի հավաքականի դեմ խաղում 35-ամյա հարձակվողը դարձել էր գոլի ու գոլային փոխանցման հեղինակ՝ օգնելով արգենտինացիներին դուրս գալ Մունդիալի եզրափակիչ։