Logo

Ռյուդիգերի ու Ալաբայի մասնակցությունը «Ման. Սիթիի» դեմ խաղին հարցականի տակ է

00:30 / 17.02.2025Ֆուտբոլ
null

Մադրիդի «Ռեալի» պաշտպաններ Դավիդ Ալաբայի ու Անտոնիո Ռյուդիգերի մասնակցությունը «Մանչեսթեր Սիթիի» դեմ Չեմպիոնների լիգայի անցումային փլեյ-օֆֆի պատասխան հանդիպմանը հարցականի տակ է, հայտնում է As-ը։

Երկու ֆուտբոլիստներն էլ կարող են նախատեսվածից շուտ ապաքինվել ու ընդգրկվել «Արքայական ակումբի» հայտացուցակում, սակայն վերջնական որոշում կկայացվի հանդիպման օրը։

Ավելի հստակ է Լուկաս Վասկեսի իրավիճակը. իսպանացի եզրային պաշտպանը բաց է թողնելու «Սիթիի» դեմ հանդիպումը։

Հիշեցնենք, որ Ալաբան ու Ռյուդիգերն ազդրի մկանային վնասվածք ունեն։

«Ռեալ» - «Մանչեսթեր Սիթի» դիմակայության պատասխան հանդիպումը կկայանա փետրվարի 19-ին, կմեկնարկի Երևանի ժամանակով կեսգիշերին և կլինի Fast Sports-ի ուղիղ եթերում։ Դիմակայության առաջին խաղում իսպանական գրանդը հաղթել է 3-2 հաշվով։

Մեզ կարող եք հետևել նաև Telegram-ում
fastnews-ads-banner

Հարցում

TV Ալիք

    Աղյուսակներ