Logo

«Ռեալի» առանցքային պաշտպանը հնարավոր է բաց թողնի «Էլ կլասիկոն»

13:46 / 03.04.2023Ֆուտբոլ
null

Մադրիդի «Ռեալի» գերմանացի պաշտպան Անտոնիո Ռյուդիգերը հնարավոր է բաց թողնի կատալոնական «Բարսելոնայի» դեմ Իսպանիայի Արքայական գավաթի խաղարկության կիսաեզրափակիչի պատասխան հանդիպումը: Այդ մասին սոցցանցերում հայտնել է լրագրող Մարիո Կորտեյանան:

Գերմանիայի հավաքականի 30-ամյա ֆուտբոլիստը ծնկի հետ կապված խնդրի պատճառով բաց էր թողել «Վալյադոլիդի» դեմ Լա լիգայի 27-րդ տուրի տնային խաղը, որում «Արքայական ակումբը» հաղթել էր 6-0 հաշվով:

Հիշեցնենք, որ կիսաեզրափակիչի առաջին խաղում «Ռեալը» տանը 0-1 հաշվով պարտվել էր Լա լիգայի առաջատարին: Պատասխան հանդիպումը տեղի կունենա ապրիլի 5-ին «Բարսելոնայի» «Կամպ Նոու» ստադիոնում, մեկնարկը՝ Երևանի ժամանակով 23:00-ին:

Մեզ կարող եք հետևել նաև Telegram-ում
fastnews-ads-banner

Հարցում

Աղյուսակներ

Հայաստան, Պրեմիեր Լիգա