Logo

«Ռեալի» ֆուտբոլիստը դժգոհ է Անչելոտիի մեթոդներից

16:50 / 20.03.2025Ֆուտբոլ
null

Մադրիդի «Ռեալի» վինգեր Արդա Գյուլերը զայրացած է, քանի որ չի ստանում անհրաժեշտ խաղաժամանակ, հայտնում է Footmercato-ն:

20-ամյա ֆուտբոլիստը մտադիր չէ համակերպվել ստեղծված իրավիճակի հետ և հայտնել է ակումբը լքելու ցանկության մասին:

Գյուլերին դուր չի գալիս, որ Անչելոտին քիչ է շփվում խաղացողների հետ և չի բացատրում կազմը ընտրելու որոշումները:

Ավելի վաղ իտալացի մասնագետը հայտարարել էր, որ երիտասարդ ֆուտբոլիստը քիչ է նվիրվում մարզումների ժամանակ և գնդակով գրեթե միշտ սխալ որոշումներ է կայացնում:

Թուրքիայի հավաքականի խաղացողի պայմանագիրն «Արքայական ակումբի» հետ ուժի մեջ է մինչև 2029 թվականը:

Գյուլերը Լա լիգայի այս մրցաշրջանում «Ռեալի» կազմում անցկացրել է 18 հանդիպում, խփել է 1 գոլ, կատարել 3 գոլային փոխանցում:

Մեզ կարող եք հետևել նաև Telegram-ում
fastnews-ads-banner

Հարցում

TV Ալիք

    Աղյուսակներ