Logo

«Ռեալի» առաջատարներից երկուսը չի մասնակցի «Լեգանեսի» դեմ խաղին

17:33 / 04.02.2025Ֆուտբոլ
null

Մադրիդի «Ռեալի» կիսապաշտպան Ջուդ Բելինգհեմն ու հարձակվող Կիլիան Մբապեն չեն մասնակցի «Լեգանեսի» դեմ Իսպանիայի գավաթի խաղարկության քառորդ եզրափակիչի հանդիպմանը, ասել է Կառլո Անչելոտին ասուլիսի ժամանակ:

Անգլիացի ու ֆրանսիացի ֆուտբոլիստները թեթև վնասվածք ունեն, և Անչելոտին որոշել է նրանց վերականգնվելու հնարավորություն տալ, որպեսզի պատրաստ լինեն «Աթլետիկոյի» ու «Մանչեսթեր Սիթիի» դեմ  խաղերին:

«Արքայական ակումբը» փետրվարի 4-ին նաև հայտնել էր, որ շարքից դուրս է մնացել Դավիդ Ալաբան: Նա վնասվածքի պատճառով բաց կթողնի 2-3 շաբաթ:

Մեզ կարող եք հետևել նաև Telegram-ում
fastnews-ads-banner

Հարցում

TV Ալիք

    Աղյուսակներ