Logo

«Ռեալի» և «Բորուսիայի» լեգենդները բարեգործական խաղում երեքական գոլ են խփել

11:49 / 08.06.2025Ֆուտբոլ
null

«Սանտիագո Բեռնաբեու» ստադիոնում կայացել է Corazón Classic Match 12-րդ բարեգործական հանդիպումը: Այս անգամ մրցել են Մադրիդի «Ռեալի» և Դորտմունդի «Բորուսիայի» լեգենդները:

Խաղն ավարտվել է 3-3 հաշվով: «Արքայական ակումբից» գոլ են խփել Ժուլիո Բապտիստան, Տոնի Կրոսն ու Ռաուլը: Դորտմունդցիներից մրցակցի դարպասը գրավել են Սվեն Բենդերը, Լուկաս Բարիոսն ու Մարիսիո Ամորոզոն:

«Ռեալ». Կոնտրերաս, Սալգադո, Պեպե, Վարան, Ռոբերտո Կառլոս, Գրաներո, Իվան Կամպո, Կրոս, Մարսելո, Ռաուլ, Բապտիստա:

«Բորուսիա». Վայդենֆեյլեր, Հայնրիխ, Սոկրատիս, Լեյտներ, Պիշչեկ, Տոպրակ, Գրոսկրոյց, Կաստրո, Բենդեր, Ռիդլ, Ամորոսո:

Մեզ կարող եք հետևել նաև Telegram-ում
fastnews-ads-banner
fastnews-ads-banner
fastnews-ads-banner

Հարցում

Աղյուսակներ