Մադրիդի «Ռեալի» բրազիլացի պաշտպան Էդեր Միլիտաոն Իսպանիայի քաղաքացիություն է ստացել։ Այդ մասին սոցցանցերի իր էջերում հայտնել է լրագրող Արանկա Ռոդրիգեսը։
Այժմ Միլիտաոն չի համարվի արտասահմանցի խաղացող, ինչը թույլ կտա «Ռեալին» ձեռք բերել ավելի շատ օտարերկրացի ֆուտբոլիստների՝ չխախտելով Լա լիգայի կանոնը:
24-ամյա Միլիտաոն 2018 թվականի սեպտեմբերից հրավիրվում է Բրազիլիայի հավաքական, որի կազմում մասնակցել է 23 հանդիպման և դարձել մեկ գոլի հեղինակ:
Հիշեցնենք, որ ավելի վաղ Իսպանիայի քաղաքացիություն էին ձեռք բերել նաև «Արքայական ակումբի» ևս երկու բրազիլացի խաղացողներ՝ Ռոդրիգոն և Վինիսիուս Ժունիորը։


