«Մանչեսթեր Սիթին» սկսել է բանակցել Մադրիդի «Ռեալի» հարձակվող Ռոդրիգոյի հոր հետ ֆուտբոլիստի հնարավոր տրանսֆերի վերաբերյալ, գրում է Bein Sports-ը:
Աղբյուրը նշում է, որ հանդիպման ժամանակ քննարկվել են գործարքի մանրամասները, բայց բրազիլացու կողմը հերքում է այդ տեղեկությունը:
«Քաղաքաբնակները» Ռոդրիգոյին շատ գրավիչ մարզական նախագիծ են առաջարկում, ինչը բրազիլացուն թույլ կտա խաղալ իր սիրելի դիրքում՝ ձախ հարձակվող: Մադրիդում այդ դիրքը զբաղեցնում է Վինիսիուս Ժունիորը, ինչպես նաև ձախից խաղը նախընտրելի է Կիլիան Մբապեի համար:
Անգլիական ակումբը նաև պատրաստ է ավելի մեծ գումար վճարել 24-ամյա ֆուտբոլիստին, քան նա ստանում է Մադրիդում:
Սպասվում է, որ «Մանչեսթեր Սիթիի» առաջին տրանսֆերային առաջարկը կկազմի 80 միլիոն եվրո:


