Logo

«Ռեալի» ֆուտբոլիստը կարող է բաց թողնել մրցաշրջանի մեկնարկը

16:33 / 13.07.2023Ֆուտբոլ
null

Մադրիդի «Ռեալի» իսպանացի կիսապաշտպան Դանի Սեբալյոսը մարզման ժամանակ վնասվածք է ստացել, հայտնում է ակումբի մամուլի ծառայությունը:

Բուժզննումից հետո ախտորոշվել է աջ ազդրի երկգլուխ մկանի ջլի վնասվածք: «Արքայական ակումբը» չի հայտնել Իսպանիայի հավաքականի ֆուտբոլիստի ապաքինման ժամկետը:

Marca-ի հաղորդմամբ՝ 26-ամյա կիսապաշտպանը շարք կվերադառնա մեկ ամիս անց: Իսպանիայի Լա լիգայի նոր մրցաշրջանը կմեկնարկի օգոստոսի 13-ին:

Մեզ կարող եք հետևել նաև Telegram-ում
fastnews-ads-banner

Հարցում

Աղյուսակներ

Հայաստան, Պրեմիեր Լիգա