Logo

«Ռեալի» ֆուտբոլիստը քառագլուխ մկանի վնասվածք է ստացել

15:53 / 08.12.2024Ֆուտբոլ
null

Մադրիդի «Ռեալի» ֆրանսիացի պաշտպան Ֆերլան Մենդին վնասվածք է ստացել կատալոնական «Ժիրոնայի» դեմ Իսպանիայի Լա լիգայի 16-րդ տուրի արտագնա խաղի (3-0) վերջնամասում և հարկադրված փոխարինվել:

Մենդիի մոտ ախտորոշվել է աջ ազդրի քառագլուխ մկանի վնասվածք, հայտնում է ակումբի մամուլի ծառայությունը։ «Արքայական ակումբը» չի նշել 29-ամյա ֆուտբոլիստի վերականգնման ժամկետները։

Ավելի վաղ Իսպանիայի չեմպիոնի իտալացի գլխավոր մարզիչ Կառլո Անչելոոտին տեղեկացրել էր, որ Մենդին թիմի հետ չի մեկնի Բերգամո` «Ատալանտայի» դեմ ՈւԵՖԱ-ի Չեմպիոնների լիգայի հիմնական փուլի 6-րդ տուրի արտագնա խաղին մասնակցելու համար:

Մեզ կարող եք հետևել նաև Telegram-ում
fastnews-ads-banner

Հարցում

Աղյուսակներ

Հայաստան, Պրեմիեր Լիգա