
տուր
01 Հունվար 1970 - 20:00
- - 

«Ռեալի» պաշտպան Սերխի Ռեգիլոնը վարձավճարով հանդես կգա «Սևիլիայում», տեղեկացնում է AS պարբերականը: Աղբյուրի փոխանցմամբ՝ երիտասարդ ֆուտբոլիստն արդեն վաղը՝ հուլիսի 5-ին կժամանի Սևիլիա՝ նոր ակումբին միանալու համար:
Ավելի վաղ հաղորդվում էր, որ Զիդանը հույսեր չի կապում 22-ամյա ֆուտբոլիստի հետ՝ հատկապես այն բանից հետո, երբ «Ռեալը» գնեց «Լիոնի» ձախ պաշտպան Ֆեռլան Մենդիին: Այդ դիրքում, բացի Մենդիից, հանդես են գալիս նաև Մարսելոն և Տեո Հերնանդեսը, որը ևս իսպանական լրատվամիջոցների տվյալներով կլքի «Ռեալն» ու կտեղափոխվի «Միլան»:
Ռեգիլոնն ավարտված մրցաշրջանում «Ռեալի» կազմում անցկացրել է 22 հանդիպում:

