Մադրիդի Ռեալի կիսապաշտպան Դանի Սեբալյոսը որոշել է հեռանալ ակումբից: Cadena SER-ը գրում է, որ իսպանացին երկար ժամանակ մտորումների մեջ է եղել քիչ խաղաժամանակի պատճառով, իսկ օրերս արդեն վերջանական որոշում է կայացրել:
27-ամյա ֆուտբոլիստը ցանկանում է մնալ Իսպանիայում: Այդ հանգամանքից փորձում է օգտվել «Աթլետիկոն»: Մադրիդցիներն արդեն կապ են հաստատել ֆուտբոլիստի գործակալի հետ:
Սեբալյոսին ձեռք բերելու մյուս թեկնածուն «Բետիսն» է: Դանին հենց անդալուսյան ակումբից էր տեղափոխվել «Ռեալ»:


