Logo

«Ռեալի» գերկամային հաղթանակը

21:36 / 21.01.2024Ֆուտբոլ
null

Մադրիդի «Ռեալն» Իսպանիայի առաջնության 21-րդ տուրում ընդունեց «Ալմերիային» և գերկամային հաղթանակի հասավ 3-2 հաշվով:

Առաջին խաղակեսից հետո «Արքայական ակումբը» պարտվում էր 0-2 հաշվով: Երկրորդ կեսում՝ 57-րդ րոպեին, Ջուդ Բելինգեմը 11-մետրանոցից կրճատեց հաշվի տարբերությունը: 10 րոպե անց Վինիսիուս Ժունիորն Օրելյան Չուամենիի փոխանցումից հետո հավասարեցրեց հաշիվը, իսկ ավելացված ժամանակի 9-րդ րոպեին Դանի Կարվախալը գոլով եզրափակեց Ջուդ Բելինգեմի փոխանցումն ու հաղթանակ պարգևեց «Ռեալին»:

Կառլո Անչելոտիի գլխավորած թիմը 51 միավորով առաջատարն է, «Ալմերիան» 6 միավորով եզրափակում է աղյուսակը:

Լա լիգա, 21-րդ տուր

«Ռեալ Մադրիդ» - «Ալմերիա»՝ 3-2 

Ջուդ Բելինգեմ, 57 (11մ), Վինիսիուս Ժունիոր, 67, Դանի Կարվախալ, 90+9 - Լարժի Ռամազանի, 1, Էդգար Գոնսալես, 43

Մեզ կարող եք հետևել նաև Telegram-ում
fastnews-ads-banner

Հարցում

TV Ալիք

    Աղյուսակներ