Logo

«Ռեալի» գլխավոր տրանսֆերային թիրախը Պրեմիեր լիգայից է

11:47 / 08.02.2025Ֆուտբոլ
null

Ամառային տրանսֆերային պատուհանին «Ռեալի» գլխավոր թիրախը «Արսենալի» պաշտպան Վիլիամ Սալիբան է, գրում է Ֆաբրիցիո Ռոմանոն՝ հղում անելով RMC-ին:

«Արսենալը» 23-ամյա խաղացողից բաժանվելու մտադրություն չունի և պատրաստվում է խոշոր գումար պահանջել «Ռեալից»: Եթե ֆրանսիացին տեղափոխվի «Ռեալ», ապա, ամենայն հավանականությամբ, կդառնա ամենաթանկարժեք պաշտպանը ֆուտբոլի պատմության մեջ:

Սալիբան այս մրցաշրջանում 33 խաղում խփել է 2 գոլ, նրա տրանսֆերային արժեքը կազմում է 80 միլիոն եվրո:

Անգլիայի Պրեմիեր լիգայի և Լա լիգայի բոլոր հանդիպումները՝ Fast TV հավելվածում (iOSAndroid):

Մեզ կարող եք հետևել նաև Telegram-ում
fastnews-ads-banner

Հարցում

TV Ալիք

    Աղյուսակներ