Մադրիդի «Ռեալի» մամուլի ծառայությունը հրապարակել է Շոտլանդիայի չեմպիոն «Սելթիկի» դեմ Չեմպիոնների լիգայի խմբային փուլի խաղի հայտացուցակը:
Հիշեցնենք, որ F խմբում են ընդգրկվել նաև ուկրաինական «Շախտյորն» ու գերմանական «Լայպցիգը»:
«Ռեալ» - «Սելթիկ» հանդիպումը կկայանա սեպտեմբերի 6-ին և կսկսվի Երևանի ժամանակով 23:00-ին:
Հիշեցնենք, որ իտալացի Կառլո Անչելոտիի գլխավորած թիմը եվրոպական ակումբային ամենահեղինակավոր մրցաշարի գործող հաղթողն է:


