Իսպանիայի առաջնության 25-րդ տուրում Մադրիդի «Ռեալը» սեփական խաղադաշտում կմրցի կատալոնական «Էսպանյոլի» հետ:
Հանդիպմանը մասնակցելու համար «Արքայական ակումբի» գլխավոր մարզիչ Կառլո Անչելոտին հայտավորել է 22 ֆուտբոլիստի:
Վնասվածքի պատճառով խաղը բաց կթողնեն ֆրանսիացի հարձակվող Կարիմ Բենզեման, ֆրանսիացի պաշտպան Ֆերլան Մենդին ու ավստրիացի պաշտպան Դավիդ Ալաբան:
«Ռեալ Մադրիդ» - «Էսպանյոլ» հանդիպումը կկայանա մարտի 11-ին և կմեկնարկի Երևանի ժամանակով 17:00-ին:
«Ռեալը» 53 միավորով երկրորդն է Լա լիգայում, իսկ «Էսպանյոլը» 27 միավորով 13-րդ տեղում է: