«Ռեալի» գլխավոր մարզիչ Կառլո Անչելոտին ներկայացրել է մադրիդյան ակումբի հայտացուցակը կատալոնական «Բարսելոնայի» դեմ Իսպանիայի գավաթի խաղարկության եզրափակիչին:
Հայտացուցակ է վերադարձել վնասվածքից ապաքինված ֆրանսիացի պաշտպան Ֆեռլան Մենդին: Բացակայում են պաշտպաններ Դանի Կարվախալը, Էդեր Միլիտաոն, կիսապաշտպան Էդուարդո Կամավինգան: Այս երեք ֆուտբոլիստներն էլ թիմի հետ մեկնել են Սևիլիա:
Եզրափակիչը տեղի կունենա ապրիլի 26-ին, մեկնարկը՝ ժամը 23:55-ին:
📋✅ Our squad for the Copa del Rey final!
— Real Madrid C.F. 🇬🇧🇺🇸 (@realmadriden) April 25, 2025
🆚 @FCBarcelona pic.twitter.com/YsXhEk5ZKA


