Իսպանիայի փոխչեմպիոն Մադրիդի «Ռեալը» ԱՄՆ-ի Փասադենա քաղաքի «Ռոուզ Բոուլ» ստադիոնում ընկերական հանդիպում կանցկացնի իտալական «Միլանի» հետ:
Հանդիպմանը մասնակցելու համար մադրիդյան ակումբի գլխավոր մարզիչ Կառլո Անչելոտին հայտավորել է 23 ֆուտբոլիստի:

«Միլան» - «Ռեալ Մադրիդ» հանդիպումը կկայանա հուլիսի 24-ին և կմեկնարկի Երևանի ժամանակով 06:00-ին:
Հիշեցնենք, որ Կառլո Անչելոտիի թիմն ԱՄՆ-ում ընկերական հանդիպումներ կանցկացնի նաև անգլիական «Մանչեսթեր Յունայթեդի» (27.07, 04:30), կատալոնական «Բարսելոնայի» (30.07, 00:00) և Թուրինի «Յուվենտուսի» (03.08, 03:30) հետ:


